Armenpress.am-ը գրում է.

Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան  2022 թվականի լավագույն մարզիչ է ճանաչել Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Սկալոնին նախորդ տարի Արգենտինայի ազգային թիմի ղեկին դարձավ աշխարհի չեմպիոն` եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով հաղթելով Ֆրանսիայի ընտրանուն:

Երկրորդ տեղում Ֆրանսիայի ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն է, որը «կապույտների» հետ դարձավ Մունդիալի արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է Մարոկկոյի ընտրանու գլխավոր մասնագետ Վալիդ Ռեգրագին: Մարոկկոն աշխարհի առաջնությունում միայն 4-րդն էր:

Ավելի վաղ IFFHS-ի վարկածով 2022-ի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Լեոնել  Մեսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել