Tert.am-ը գրում է.

Անոմալ սառնամանիքներ են գրանցվել Սիբիրում, Ուրալում և Պրիվոլժեում, գրում է kommersant.ru-ն:

Օյմյակոնում՝ ցրտի բևեռում, -59 աստիճան է գրանցվել։ Յակուտիայի այլ շրջաններում ևս սառնամանիք է. ջերմաստիճանն իջել է -45-ից ցածր: Այս մասին հաղորդվում է Յակուտսկի հիդրոօդերեւութաբանության դեպարտամենտի կայքում։

Անոմալ սառնամանիքներ են դիտվում նաև Օրենբուրգի մարզում, Ուդմուրտիայում և Բաշկիրիայում։ Օդերևութաբաններն առաջիկա օրերին կանխատեսում են ջերմաստիճանի անկում մինչև -42°C։

«Արևմտյան Սիբիրի հարավին դրամատիկ իրադարձություններ են սպասվում... կտրուկ սառեցում է լինելու։ Արդեն հունվարի 8-ից 9-ը Օմսկի մարզում կցրտի մինչև -31...-32°C, իսկ հետո մինչև -33...-35°C»,- ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանության կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել