Անհայտ անձը փորձել է բենզինով այրել Մոսկվայի Կարմիր հրապարակի տոնածառը, այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ին։ Անհայտ տղամարդը տարաով և բենզինով մոտեցել է տոնածառին, լցրել այն և փորձել այրել ծառը։ Տղամարդը չի կարողացել իրականացնել իր ծրագիրը, տղամարդուն նկատել են մոտակայքում հերթապահող ոստիկանները, ապա նրան բերման են ենթարկել։
Պարզվել է, որ ձերբակալվածը ոմն Դմիտրի Մ. է։ Տղամարդու դրդապատճառները հայտնի չեն։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/a1135608505e700b15a8e2bdbba86f7d
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել