Tert.am-ը գրում է.

Եվրոպայում գազի գինն այսօրվա բորսայական առուվաճառքի ժամանակ իջել է 1000 խորանարդ մետրի դիմաց 800 դոլարից՝ 2022 թվականի փետրվարի 16-ից ի վեր առաջին անգամ։ Հունվարյան ֆյուչերսների արժեքը Նիդեռլանդների TTF հանգույցում նվազել է մինչև 791,3 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց:

Եվրոպայում տաք եղանակի ֆոնին գազի գնանշումները նվազում են։ Ջերմաստիճանն այս շաբաթ ԵՄ երկրների մեծ մասում մնում է կլիմայական ցուցանիշներից բարձր, ինչը հանգեցրել է ոչ միայն պահեստարաններից գազի դուրսբերման նվազմանը, այլև դրանց ռեկորդային մակարդակի ներարկման ավելացմանը։

Բացի այդ, ԵՄ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ քամու տեսակարար կշիռը շարունակում է կայուն մնալ 20% կամ ավելի բարձր նշագծի շուրջ: Իսկ դեկտեմբերի 29-ին նույնիսկ ռեկորդ է սահմանվել դիտարկման ողջ ընթացքում՝ 32,8%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել