Tert.am-ը գրում է․

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ իրեն 100%-ով ուկրաինացի է զգում։ Այս մասին նա հայտարարել է ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, հայտնում է Грузия Online-ը։

«Ես ինձ 100%-ով ուկրաինացի եմ զգում և երբեք այդքան հպարտ չեմ եղել դրանով», - ասել է Սաակաշվիլին:

Նա հավելել է, որ «եթե հիմա լիներ Ուկրաինայում, կլիներ Զելենսկու կողքին, կգնար առաջնագիծ»։
Սաակաշվիլին ասել է, որ ուկրաինական հակամարտության ժամանակ իր «ուկրաինացի ընկերներից շատերը զոհվել կամ վիրավորվել են»։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել Վրաստանի կառավարությանը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ուղարկել արտասահման բուժման: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ Ուկրաինան պատրաստ է ընդունել Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիին և նրան պատշաճ բուժում ապահովել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել