Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 17-րդ տուրի խաղում «Լիդսի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1)։ Այս խաղում նորվեգացին դուբլի հեղինակ դարձավ։

«Ես նպատակ ունեմ, բայց դա չեմ կարող ձեզ ասել․․. Ես պարզապես հանդերձարանում ասացի, որ կարող եմ հինգ գոլ խփել, թեև ամենակարևորն այն է, որ մենք հաղթեցինք։ Այժմ «Արսենալը» վերևում է, այնպես որ մենք պետք է հասնենք նրանց: Որպես հարձակվող ես պետք է ավելի շատ գոլ խփեմ:

Այսօր տրիբունաներում ներկա էին հայրս ու մայրս: Սա յուրահատուկ իրադարձություն է։ Ես երջանիկ եմ․․ սա յուրահատուկ պահ է իմ կարիերայում։ Իմ ամենաանիրական ֆանտազիաներում ես չէի կարող պատկերացնել, որ կլինեմ Էլլանդ Ռոուդում և գոլ կխփեմ «Մանչեսթեր Սիթիի» համար «Լիդսի» դեմ խաղում»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում BBC-ն։

«Մանչեսթեր Սիթին» 35 միավորով երկրորդն է Պրեմիեր լիգայում։ «Լիդսը» 15 միավորով 15-րդ տեղում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել