ArmLur.am-ը գրում է.

2023-ի խորհրդանիշը ջրային նապաստակն է. այս կենդանին բոլորիս խոստանում է փոփոխություններ։ Հաջորդ տարում բոլորս կյանքի հանգիստ ու խաղաղ ընթացք չենք կարող ակնկալել։ Փոփոխություններ են սպասվում կյանքի բոլոր ոլորտներում։ Չպետք է մոռանան մեր ինքնությունը եւ հայրենի հողում ապրելու վճռականությունը:

Ավանդույթը չխախտելով «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:

Եվ այսպես.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Ճագարի տարում ծնված Փաշինյանի համար անձնապես հաջողակ տարի է խոստանում լինել 2023 թվականը: Բախտն էլի կլինի նրա կողքին, ֆինանսական հաջողությունների տեղատարափը կշարունակվի: Փափուկ եւ անհոգ կյանքը, այս կամ այն հարցի լուծման համար դիմելիության հոսքը կշարունակի շլացնել Ձեզ ու Ձեր մերձավորներին, սակայն գործնական կյանքում սթրեսներն անխուսափելի կլինեն:

Անհասկացվածությունը կշարունակի Ձեր հիմնական ուղեկիցը լինել ողջ տարվա ընթացքում. Ժամանակ առ ժամանակ անհասկացվածություն կլինի ինչպես մերձ թիմակիցների, այնպես էլ արտաքին կենտրոնների հետ հարաբերություններում: Արկածախնդրությունն էլի կդրսեւորվի ձեր կյանքում հաճախ, ինչի համար աստղերը հուշում են լինել առավել կայուն, պահպանել դիրքորոշումները, պահի տակ որոշումներ չկայացնել, չձգտել սեղմել, ճնշել որեւէ մեկին… փոխարենը լավ կլինի գտնել այս կյանքում գոնե մեկ հուսալի, անփոփոխ, անդավաճան ընկեր:

Եթե չի հաջողվի, հոգ չէ, կապրեք այսրոպեական ընկերներով, ինչպես անցած մոտ 5 տասնյակ տարիների ընթացքում:

Անպես որ, հիշեք՝ աստղերը հուշում են, բաց չեն պարտադրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել