Armsport.am-ը գրում է․

Սերժի Բուսկետսը կարող է հետաձգել MLS տեղափոխությունը և երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը մտադիր է 2023 թվականի ամռանը հեռանալ կատալոնական ակումբից, քանի որ նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է, և տեղափոխվել MLS-ը ներկայացնող ակումբներից մեկը:

Mundo Deportivo-ն հայտնում է, որ Չավիի հետ զրույցն ազդել է Բուսկետսի կարծիքի վրա: Հիմա ֆուտբոլիստը կարող է հետաձգել «Բարսելոնայից» հեռանալն ու երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Չավին Բուսկետսին առանցքային խաղացող է համարում «Բարսելոնայի» համար: Բացի այդ, նրանք նաև լավ ընկերներ են: Չավին Սերժիին ասել է, որ հաշվի առնելով ակումբի ֆինանսական պայմանները՝ դժվար կլինի նրան համապատասխան փոխարինող գտնելը: Մարզիչը նշել է, որ «Բարսան» կկարողանար ուժեղացնել մյուս դիրքերը, եթե Բուսկետսը համաձայներ երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:

Սերժիի որոշման վրա ազդել է նաև Լիոնել Մեսսիի ապագան: Նրանք նախատեսում էին միասին հանդես գալ MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբում, սակայն հիմա, երբ Լեոն նոր պայմանագիր է համաձայնեցրել ՊՍԺ-ի հետ, Բուսկետսը պատրաստ է հետաձգել ԱՄՆ տեղափոխությունը: Սերժին կարծում է, որ դեռ կարող է խաղալ բարձր մակարդակում: MLS-ի ակումբի տեղափոխությունը նրան ավելի քիչ է գրավում՝ հաշվի առնելով այն, որ Մեսսին այնտեղ չի լինի:

Նշվում է նաև, որ Իսպանիայի հավաքականից հեռանալը Բուսկետսին թույլ կտա կենտրոնանալ «Բարսայի» վրա:

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում 16 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում և դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել