Lurer.com-ը գրում է.

Ալիևի վերջին հայտարարությունները ոչնչով չեն տարբերվում Հիտլերի հայտարարություններից, որն ասում էր, թե պատմականորեն հողերն իրենց են պատկանում, և հարձակվում էր հարևան պետությունների վրա։ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի շրջանակում նման հայտարարություն է արել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: 

«Պատմության մեջ այդպիսի բազմաթիվ լիդերներ են եղել, այսօր էլ այդպիսի լիդերներ կան: Կարծում եմ՝ Հիտլերը գրեթե նույն արգումենտացիայով, նույն փաստարկներով է հարձակվել հարևան երկրների վրա՝ ասելով, որ պատմականորեն այդ հողերն իրենց են պատկանել, և սկսվել է 2-րդ համաշխարհային պատերազմը:

Ալիևի հայտարարությունը որևէ ձևով չեմ տարբերում այս հայտարարություններից, ամբողջովին նման են, և կարող եմ ասել, որ միջազգային հանրությունը այս առումով մեծ աշխատանք ունի կատարելու»,-ասել է նա:

Հարցին՝ եթե «Հիտլերը» այնուամենայնիվ որոշի գործել, ինչպե՞ս ենք ռուսներից պահանջելու, որ կատարեն իրենց պարտականությունները, եթե ռուսների հետ հարաբերությունները հնարավորինս վատ են, ԱԽ քարտուղարը պատասխանել է՝ հիշեցնելով, որ ռուսների հետ հարաբերությունները պայմանագրային են, և չի նշվում՝ այդ հարաբերությունները իդեալակա՞ն են, թե՞ իդեալական չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել