Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ իր երկիրը ռուսական կողմի հետ քննարկում է Սիրիայի հյուսիսում օդային տարածքը բացելու հնարավորությունը՝ քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատի դեմ ռազմական գործողություն իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ Թուրքիան ծրագրում է շուտով ցամաքային գործողություն սկսել։

Աքարը նշել է, որ այս գործողության հետ կապված բոլոր խնդիրները քննարկվում են Ռուսաստանի Դաշնության հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել