Ադրբեջանը հնարավոր բոլոր միջազգային հարթակներում ֆոն է ստեղծում, թե իրականում Արցախում շրջափակում չկա և սահմանափակված է միայն հանքարդյունաբերական ընկերությունների շարժերը։
Ադրբեջանն այս ամենը դրսում ամրապնդելու համար, տարբեր միջազգային ալիքներով տարածում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաների, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության շարասյունների սահմանափակ շարժերը։
Ռուսական խաղաղապահ առաքելությունն իր զորքերի մատակարարումն է իրականացնում, Կարմիր Խաչն իր միջազգային մանդատից բխող գործառույթներ, մի քանի անգամ էլ ծայրահեղ ծանր հիվանդների շարժ է եղել։
Ադրբեջանը կոտրելով հումանիտար ճգնաժամի ֆոնը՝ ագրեսիվ քաղաքական պահանջներ է առաջ քաշում, ինչին մինչ այս պահն Արցախը համարժեք հակազդել է։
Ճնշումներն աճում են, Արցախում իրավիճակը կայուն վատանում է, սակայն դիմադրության և պայքարի ռեսուրսը չի սպառվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել