Armsport.am-ը գրում է․

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնը դարձել է 2022 թվականի աշխարհի առաջնության լավագույն գոլի հեղինակ։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

«Տոտենհեմի» հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել Սերբիայի դեմ խմբային փուլի առաջին տուրի խաղում (2:0)։ Ռիշարլիսոնը երկրորդ գոլը խփել է «մկրատ» տեսակի հարվածով։

Հենց այս գոլն էլ երկրպագուները՝ ՖԻՖԱ-ի կայքում քվեարկությամբ, ընտրել են որպես լավագույնը։

Մրցանակին հավակնում էին նաև Սալեմ Ալ-Դավսարիի (Սաուդյան Արաբիա), Կոդի Գակպոյի (Նիդերլանդներ), Էնցո Ֆերնանդեսի (Արգենտինա), Վինսենթ Աբուբակարի (Կամերուն), Լուիս Չավեսի (Մեքսիկա), Կիլիան Մբապպեի (Ֆրանսիա), Բեկ Սեունգ Հոյի (Հարավային Կորեա), Նեյմարի (Բրազիլիա) և Ռիչարլիսոնի  (Հարավային Կորեայի հետ՝ 1/8 եզրափակիչում) գոլերը:

Տեսանյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել