ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները «մահամերձ վիճակում են»։

Մեկնաբանելով Կոնգրեսի Սենատի կողմից ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի պաշտոնի հաստատումը՝ ռուս դիվանագետը կարևորել է նոր դեսպանի կողմնորոշումն առ այն, որ «ոչ թե պետք է վատթարացնել հարաբերությունները, որոնք առանց այդ էլ գտնվում են մահամերձ վիճակում, այլ պահպանել դրանք գոնե ներկայիս մակարդակում»։

«Լավ կլինի, եթե Թրեյսին փորձի դրանք ավելի լավը դարձնել», - նշել է Դարչիևը։

Դիվանագետը նաև նշել է, որ Մոսկվային մնում է հուսալ, որ Վաշինգտոնը երկու երկրներին ուղիղ բախման չի բերի, հակառակ դեպքում դիվանագիտական հարաբերությունների խզումը կարող է իրականություն դառնալ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, ասել է ԱԳՆ խոսնակը։

Դեկտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատը հաստատել է ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակից Լին Թրեյսիին Ռուսաստանի Դաշնությունում երկրի դեսպանի պաշտոնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել