Ստեփանյանը մեր հարցին պատասխանեց․ «Անկեղծ ասած, երբ նախարարի փոփոխություն եղավ, ինձ տարբեր մարդիկ զանգում եւ շնորհավորում էին, ասում էին, որ լսել ենք քո անունը, որ դու պիտի գնաս փոխնախարար եւ այլն։ Բայց դա ո՛չ թաքցնելու, ո՛չ գլուխ գովելու բան է, ինձ ոչ մեկը որեւէ առաջարկություն չի արել»։ Թե կոնկրետ ովքեր են իրեն շնորհավորել, պատգամավորը չհստակեցրեց՝ շատերը։ Իսկ ինչի՞ համար էին շնորհավորում։ «Հավանաբար, հաշվի առնելով իմ նախկին աշխատանքի վայրը, ակտիվությունը կրթական ոլորտում, ամենաշատ առաջարկներն ու նախագծերն եմ ներկայացնում տարբեր կրթական ռազմավարական փաստաթղթերի, որոշումների հետ կապված»։ Ասաց՝ առաջարկ ստանալուն պես կքննարկի, իմա՝ կհամաձայնի։ Նշենք, որ նա 2007-2010թթ․ աշխատել է ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի Կոտայքի մասնաճյուղում՝ որպես պատմության մասնագետ, 2013-2014թթ.՝ Հրազդանի թիվ 13 դպրոցում՝ ուսուցիչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել