Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ Վիսկոնսինում դպրոցականը մեղադրվում է մոր սպանության մեջ։ Տղան ատրճանակով կրակել է մոր աչքին, հայտնում է People-ը։

Կրակոցի ձայնը լսել է կնոջ ավագ դուստրը, իջել է ներքև և տեսել, որ մայրը ընկած է հատակին, իսկ աղջկա կրտսեր եղբայրը կանգնած է նրա կողքին։ Շտապօգնության աշխատակիցները հաստատել են ամերիկուհու մահը։ Սպանված կնոջ որդին խոստովանել է, որ պատահաբար կրակել է մոր վրա։ Ինչպես պարզել են քննիչները, կինը նախորդ օրը հրաժարվել է տղային թանկարժեք խաղալիք գնել։

Երեխային բերման չեն ենթարկել և թույլ են տվել մնալ ընտանիքի հետ, սակայն մեկ օր անց տղայի հարազատները ոստիկաններից պահանջել են տանել դեռահասին։ Ընտանիքի անդամների խոսքով՝ տղան խաբել է ոստիկաններին՝ ասելով, որ կրակել է պատահաբար. տղան նախօրոք ծրագրել է սպանությունը։ Վաղ առավոտյան նա տան սեյֆից ատրճանակ է գողացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել