Մինչ Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածությունը շարունակվում է, Անկարայի կողմից ԱՄՆ-ից F-16-ների և արդիականացման սարքավորումների գնման վերաբերյալ հայտարարություն է արել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Kurdistan24-ը:

Նա անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դեկտեմբերի 11-ի հայտարարությանը, որում նա ասել էր «եթե Աթենքը հանգիստ չմնա, մենք կհարվածենք»։

Սենատում ելույթ ունենալով ՝ Մենենդեսը Էրդողանի հայտարարությունների մասին ասել է.

«Դա ոչ միայն մտահոգիչ է, այլեւ անընդունելի»։

Իր ելույթի ժամանակ Մենենդեսը ցույց է տվել Էրդողանի լուսանկարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ՝ ասելով.

«Բացի Էրդողանի՝ իր երկրում իրականացվող ճնշումներից, նրա դիվանագիտական քաղաքականությունը նույնպես բացարձակապես սարսափելի է:  Եթե մարդու իրավունքների ոտնահարման դեմ կանգնելը ինձ դարձնում է Էրդողանի թշնամին, եթե խաղաղ հայ բնակչությանը սպանելու համար Ադրբեջանին զենքով աջակցության դեմ լինելը ինձ դարձնում է Էրդողանի թշնամին, ասելը, թե Թուրքիան պետք է ճանաչի Հարավային Կիպրոսը և հարգի Հունաստանի տարածքային ամբողջականությունը ինձ դարձնում է
Էրդողանի թշնամին, ապա ես հպարտությամբ կկրեմ այդ կոչումը»,-հավելել է նա:

«Որպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ ես չեմ հաստատի F-16-ների վաճառքը, քանի դեռ Էրդողանը չի դադարեցնի իր ագրեսիվ պահվածքը ողջ տարածաշրջանում»,- ասել է Մենենդեսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել