Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին իրավապահները պարզել են դեկտեմբերի 19-ին Գավառ քաղաքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության և դանակահարության որոշ հանգամանքներ։

Այդ օրը, ժամը 23։50-ի սահմաններում Գավառի ԲԿ-ից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Արման Խ-ն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով։

Ոստիկանները պարզել են նաև, որ Արման Խ-ի հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում ու ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ՝ պարզել են, որ այդ օրը, ժամը 20։00-ի սահմաններում Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի և Գանձակ բնակավայրի միջնամասում Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 28-ամյա Միշա Ջ-ն, 23-ամյա Գոռ Ջ-ն, 31-ամյա Արթուր Գ-ն, 23-ամյա Նորայր Մ-ն և 30-ամյա Նվեր Ղ-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն են ունեցել հիվանդանոց տեղափոխված Արման Խ-ի հետ, ու մինչ ձեռնարկվում էին անհրաժեշտ օպերատիվ-հեախուզական միջոցառումներ՝ նշված անձանց գտնվելու վայրն ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ, ժամը 03։30-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգն է ստացվում հերթական, որ «ձախ ազդրի վերին երրորդի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 40-ամյա Վահան Ն-ն է, ով վնասվածքը ստացել է նույն վիճաբանության ժամանակ։

Բացատրական աշխատանքների արդյունքում Գոռ Ջ-ն ինքնակամ ներկայանում է ոստիկանության Գավառի բաժին և հայտնում, որ վիճաբանության ժամանակ ինքն է նշված անձանց դանակով հարվածել և ներկայացնում է նաև հանցագործության գործիք դանակը։   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել