Tert.am-ը գրում է.

Ֆրանսիան Ուկրաինա է մատակարարել Crotale հրթիռային կայանքներ և հակաօդային պաշտպանության համակարգեր և ծրագրում է հաջորդ տարվա սկզբին մատակարարել սպառազինությունների նոր խմբաքանակ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Վերջին օրերին Ֆրանսիան մատակարարել է լրացուցիչ զենք, հրթիռային կայաններ, Crotale, սարքավորումներ՝ ի լրումն նրա, ինչ մենք արդեն արել ենք», - ասել է Մակրոնը LCI TV-ին տված հարցազրույցում:

Նա մանրամասնել է, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնուի հետ քննարկում է 2023 թվականի առաջին եռամսյակում նախատեսված զենքի և զինամթերքի նոր մատակարարումները։

Այդ մատակարարումների թվում են «Կեսար» ինքնագնաց հրետանային կայանքները (ACS)։ Մակրոնը չի նշել, թե կոնկրետ ինչ քանակի մասին է խոսքը՝ հավելելով, որ այդ հարցը դեռ համաձայնեցման փուլում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել