Lurer.com-ը գրում է.

Ուկրաինան կունենա մեկ ամսվա համար բավարար հրետանային զինամթերք, որը Մեծ Բրիտանիան նախատեսում է մատակարարել նրան հաջորդ տարի, ՌԻԱ Նովոստիին ասել է ռուս ռազմական փորձագետ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը։

Ավելի վաղ Guardian թերթը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը շուտով կհայտարարի, որ Լոնդոնը հարյուր հազարավոր հրետանային զինամթերք կմատակարարի Կիև՝ 250 միլիոն ֆունտ ստեռլինգի պայմանագրով՝ որպես «ռազմական օգնության փաթեթի մի մաս, որն արդեն ներառում է հրթիռային և հակաօդային համակարգեր։

«Հավատացեք, սա շատ է, Ուկրաինայի համար սա ռազմական գործողությունների մոտ մեկ ամիս երկարաձգում է», - ասել է Սիվկովը:

Լոնդոնը հակամարտության շուտափույթ ավարտ չի սպասում, նշել է պարբերականի զրուցակիցը։ «Այն փաստը, որ մատակարարումները նախատեսված են 2023 թվականին, հուշում է, որ, ըստ նրանց պլանների, ռազմական գործողությունները կշարունակվեն շատ երկար»,- պարզաբանել է փորձագետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել