Մայրը հանդիմանում էր նրան։ Նա կրկին դպրոցից Մեսսիի պաստառն էր բերել տուն։ Ինչքա՞ն կարելի ա։ Դրանցով պատված է անգամ տան առաստաղը։ 
Խուլիանը պաշտում է Մեսսիին իր ողջ գիտակից կյանքի ընթացքում։ 2011 թվականին ազգային հավաքականը մի քանի հարյուր կիլոմետրի վրա էր Ալվարեսի հայրենի գյուղից։ Հայրը նրան տարավ այն հյուրանոցի մոտ, որտեղ հավաքականի ֆուտբոլիստներն էին։ Եվ Խուլիանի բախտը բերեց. Մեսսիին ընթրելու էր գնում գլխավոր լոբբիով և այդպես հայտնվեց Ալվարեսի կյանքի գլխավոր լուսանկարը։ Ետդարձի ողջ ճանապարհին տղան պատկերացնում էր իր և Լեոյի ընկերությունն ու համատեղ գոլերը: 
Նա չէր էլ կարող պատկերացնել, որ 11 տարի անց նա աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում գոլ կխփի։ Եվ գլխավոր փոխանցումը նրան կանի... Մեսսին։
Возможно, это изображение 4 человека и люди стоят
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել