Lurer.com-ը գրում է.

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում հայտարարել է հատուկ գործողության գոտում հակառակորդի պաշտպանական դիրքերի հաջող գրոհի մասին։

Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ի ուժերը», որոնք հակադրվում են Ուկրաինայում ռուսական հատուկ ջոկատայիններին, «գտնվում են ծայրահեղ անբարենպաստ դիրքերում»։ Այսպես, Չեչնիայի ղեկավարն ասել է, որ ՌԴ ՊՆ- «Արևմուտք-ԱԽՄԱՏ» գումարտակը՝ ռազմական սպա Իսմայիլ Ագուևի հրամանատարությամբ, «հաջող հարձակում է գործել հակառակորդի պաշտպանական դիրքերի վրա»։

Կադիրովը հրետանային կրակի կադրեր է տեղադրել, որտեղ կադրից դուրս ձայնը, մեկնաբանելով գործողությունները, ասում է «վերջ, այս դիրքը մաքրված է»։

Նա նաև նշել է, որ «մեր մյուս ստորաբաժանումները» նույնպես «նման առաջընթաց» են գրանցում իրենց պատասխանատվության գոտում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել