168.am-ը գրում է․

Լաչինի միջանցքի փակումը պոտենցիալ լուրջ հումանիտար հետեւանքներ ունի եւ, անկեղծ ասած, հետ է մղում խաղաղ գործընթացը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանթ Փաթելը։

«Մենք ուրախ ենք, որ Լեռնային Ղարաբաղում բնական գազի մատակարարումը վերականգնվել է։ Էներգետիկ ենթակառուցվածքների խափանումները կարող են հանգեցնել հումանիտար ճգնաժամի։ Մենք կոչ ենք անում հնարավորինս շուտ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Եվ դա կարելի է անել բանակցությունների միջոցով»,-նշել է նա։

Ընդ որում, Փաթելն ասել է, որ չի կարող նշել հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետները։

«Դուք գիտեք, որ պետքարտուղարը մեծ հետաքրքրություն եւ առավելագույն ուշադրություն է ցուցաբերում այդ հարցին։ Նախարարության մյուս բարձրաստիճան ղեկավարները եւս ուշադրություն են դարձնում դրան, եւ մենք պատրաստվում ենք շարունակել ամենաակտիվ մասնակցությունը եւ գործը հասցնել մինչեւ վերջ»,-հավելել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել