Armlur.am-ը գրում է.

ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սիսիանի համայնքապետ ընտրված Արմեն Հակոբջանյանը հրաժարական է տվել:

Կայքի տեղեկություններով հրաժարականի նպատակը նոր ընտրություններ անցկացնելն է:

Հավելենք, որ Հակոբջանյանն ընտրվել էր համայնքապետ, բայց նրա երդմնակալությունը չէր կայացել, քանի որ ավագանու անդամները մանդատները վայր էին դրել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12–ին, Սիսիանի նորընտիր ավագանու առաջին նիստին, համայնքապետի ընտրության երկրորդ փուլում, համայնքի ղեկավար էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանը։

Սակայն Հակոբջանյանը չէր կարողացել ստանձնել իր պարտականությունները, քանի որ ավագանու 21 անդամներից 11-ը մանդատներից հրաժարվել էին եւ ավագանու նիստ հնարավոր չէր եղել գումարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել