Shamshyan.com-ը գրում է.

Դեկտեմբերի 15-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմանում Երևանի բնակիչ, 26-ամյա Ժիրայր Տ.-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Սվաճյան 50 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, գրում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ապա օգնել է շտապօգնության բժիշկներին վիրավորներին տեղափոխել հիվանդանոցներ։

Բժիշկները, մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, որից հետո մեկին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր», մյուսին՝ «Աստղիկ» ԲԿ-ներ։

Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել