Armenpress.am-ը գրում է.

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմամբ անձանց հիմնական իրավունքներն ու ազատություններն ամբողջապես վտանգված են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

«Ինչպես գիտեք, արդեն երեք օր է, ինչ Արցախի շրջափակումը շարունակվում է: Եվ Հայաստանի, և Արցախի կողմից սահմանափակվել է անձանց ազատ տեղաշարժի իրավունքը: Հումանիտար խնդիրներ են առաջացել մարդկանց բժշկական օգնություն ստանալու առումով, երեխաները կրթության իրավունքը չեն կարողանում իրացնել և այլն, և այլն: Անձանց հիմնական իրավունքների և ազատությունների ամբողջական սպեկտորը վտանգված է»,- ասաց Գրիգորյանը:

ՄԻՊ-ը հայտնեց, որ  հրապարակվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ զեկույցը, որում ներկայացված են ստեղծված իրավիճակը միջազգային պարտավորությունների լույսի ներքո, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրականացվող խախտումները:

«Այս շրջափակումը պատահական չէ, սա տրամաբանական հաջորդական քաղաքականության օրինակ է, որի նպատակը Արցախի հայաթափումն է և բնաջնջումը: Սա ցեղասպանության ազդանշան է»,- ընդգծեց Գրիգորյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել