Արցախում հումանիտար ճգնաժամ է հասունանում․  դատելով ադրբեջանցի «բնապահպանների» քայլերից՝ կարելի է ենթադրել, որ ճանապարհը շուտ չի բացվի։

Դեկտեմբերի 12-ին, 10.30-ին ադրբեջանցիները ոչ միայն ճանապարհը փակեցին, այլեւ վրաններ տեղադրեցին, որոնք Շուշիից հոսանք են ստանում, որ գիշերը լուսավոր եւ տաք լինի։ Իսկ ռուս խաղաղապահները երեկ մոդուլային կացարաններ էին տեղադրում՝ մի քանի անգամ ավելացնելով խաղաղապահների թիվը։ Երեկվա դրությամբ վատ վիճակում էր առողջապահական համակարգը` Ստեփանակերտի հիվանդանոցում մոտ մեկ տասնյակ ծանր հիվանդներ կան, որոնց Երեւան տեղափոխելու անհրաժեշտություն կա:

Խուճապը եւս իր դերը խաղում է, արցախցիները մեծ քանակով մթերք են գնում՝ դատարկելով խանութները։ Երեկ նաեւ գազամատակարարումը դադարեցվեց։ Սակայն Արցախի մեր աղբյուրներն ասում են, թե խաղաղապահները հորդորել են խուճապի չմատնվել, ամեն ինչ անելու են, որ ճանապարհը հնարավորինս շուտ բացվի, գուցե՝ անգամ այսօր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել