Starnews.am-ը գրում է․

Օրերս համացանցում ամենաքննարկվողը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանի հարսանեկան արարողությունն էր, որը տեղի է ունեցել Հայաստանի ամենաթանկ ռեստորաններից մեկում` «Դվին» ռեստորանային համալիրում: Պատգամավորի ու ընտրյալի քավորն էլ եղել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Starnews.am-ը որոշել է մի փոքր խոսել իրարանցում առաջացրած հարսանիքի մասին:

Շատ բան պետք չէ հասկանալու համար, թե որքան շքեղ եւ ճոխ է եղել հարսանեկան արարողությունը: Ընդամենը պետք է աչքի տակ անցկացնել մի քանի կադր, և բավական է հասկանալու համար, որ սա տիպիկ օլիգարխիկ հարսանիք է:

Շքեղ ձևավորում, շքեղ հարսանեկան զգեստ, տորթ և հրավառություն`ահա Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի սովորական պատգամավորի հնարավորությունները: Թերևս նրա ամսական աշխատավարձն ու ինքն իրեն թույլ տված հարսանիքը միմյանց հետ կապ չունեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել