Armsport.am-ը գրում է․

ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի պաշտպան Հարի Մագուայերի մասին։

«Ակնհայտ է, որ Հարին բավականաչափ լավն է, որ բարձր մակարդակով խաղա։ ՄՅՈՒ-ում նրա մոտ շրջան կար, երբ նա վատ էր հանդես գալիս, և այդ ժամանակ, իհարկե, դժվարություններ առաջ եկան։

Անգլիայի հավաքականում Մագուայերը միշտ լավ խաղեր է անցկացնում։ Մենք ՄՅՈՒ-ում ուզում ենք, որ նա այդ վիճակն իր հետ բերի, որ կարողանա օգտագործել նաև թիմի խաղերում»,- տեն Հագի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել