Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:

Տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներն են՝

Սարգիս Ադամյան – «Հոֆենհայմ» (Գերմանիա), «Բրյուգե» (Բելգիա), «Քյոլն» (Գերմանիա)

Հենրի Ավագյան – «Նորավանք», ԲԿՄԱ

Նորբերտո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)

Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Նարեկ Գրիգորյան – «Յագելոնիա» (Լեհաստան), «Ուրարտու»

Արտակ Դաշյան – «Փյունիկ»

Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա), «Անորտոսիս» (Կիպրոս)

Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»

Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)

Ժիրայր Մարգարյան – «Վերես» (Ուկրաինա), «Ուրարտու»

Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա), «Ինտեր» (Իտալիա)

Հրայր Մկոյան – «Արարատ»

Սերգեյ Մկրտչյան – «Ուրարտու»

Էդգար Մովսեսյան – ԲԿՄԱ, «Վան»

Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»

Դավիթ Յուրչենկո – «Փյունիկ»

Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա», ԲԿՄԱ, ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)

Լուկաս Սելարայան – «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)

Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Հայաստանի 2022 թ. լավագույն մարզչի թեկնածուներն են՝

Արթուր Ասոյան – «Վան»

Վարդան Բիչախչյան – «Արարատ», «Արարատ-Արմենիա»

Վահե Գևորգյան – «Նորավանք»

Դմիտրի Գունկո – «Արարատ-Արմենիա», «Ուրարտու»

Եղիշե Մելիքյան – «Փյունիկ»

Քվեարկությանը կմասնակցեն ԶԼՄ-ների ներկայացուցիչները և Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022-2023թթ. մրցաշրջանի մասնակից ակումբները (մեկ քվե)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել