Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը «ահազանգում», թե իբր վերջին օրերին բնապահպանական խնդիրներ են ստեղծում նաև Սյունիքի հանքարդյունաբերական ընկերությունները։
Հիշեցնեմ, որ ադրբեջանական վերջին սադրանքներն Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են բնապահպանական շղարշի ներքո։
Սա նշանակում է, որ ադրբեջանական ագրեսիան չի սահմանափակվում միայն Արցախի նկատմամբ գործողություններով և սահուն կարող է անցում կատարել դեպի Հայաստան։
Համենայնդեպս Ադրբեջանը ավելացնում է ճնշումը՝ զուգահեռ իր պայմաններով առևտրի դաշտ բացում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել