Armsport.am-ը գրում է․

Կրիկետի աստղ Վիրաթ Քոհլին աջակցել է Կրիշտիանու Ռոնալդուին: 34-ամյա Քոհլին Հնդկաստանի կրիկետի հավաքականի ավագն է։ 2018 թվականին Time ամսագիրը նրան ընդգրկել էր աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։

ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչում Պորտուգալիան 0-1 հաշվով պարտվեց Մարոկկոյին և լքեց մրցաշարը։

«Ոչ մի գավաթ և տիտղոս չի ազդի այն ամենի վրա, ինչ դու արել ես այս մարզաձևում և ամբողջ աշխարհի երկրպագուների համար:

Ոչ մի տիտղոս չի կարող ցույց տալ այն ազդեցությունը, որը դու թողել ես մարդկանց վրա, և թե ինչպես ենք ես և աշխարհի շատ այլ մարդիկ զգում քո խաղը դիտելով: Սա Աստծո պարգևն է:

Իսկական օրհնություն մի մարդու համար, ով ամեն անգամ խաղում է ամբողջ սրտով և հանդիսանում է քրտնաջան աշխատանքի և նվիրվածության մարմնացում, ինչպես նաև իսկական ոգեշնչում ցանկացած մարզիկի համար: Ինձ համար դու բոլոր ժամանակների լավագույն խաղացողն ես », – գրել է Քոհլին Թվիթերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել