Հիմնական ուժային դաշինքը, որն ապահովում է հրադադարի ռեժիմի պահպանումը, պետք է հետեւություններ անի Ադրբեջանի ծրագրված սադրիչ գործողություններից։ Այս մասին դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստների» սադրիչ գործողությունները։

Նման սադրանքները, նրա կարծիքով, հայկական կողմին կուղեկցեն եւս 2,5 տարի։ «Հիմնական ուժային դաշինքը, որն ապահովում է հրադադարի ռեժիմի պահպանումը, պետք է փորձի Բաքվին հետ պահել սեփական մտադրություններից։ Չէ՞ որ դրանք, ի վերջո, ոչ մի լավ բանի չեն հանգեցնի։ Եթե Լաչինի միջանցքի փակմանն ուղղված նման սադրանքները եւ լրավածությունը ավելանան, մենք անպաշտպան չենք թողնի մեր հայրենակիցներին։ Ի վերջո, Ադրբեջանը պետք է դասեր քաղի 90-ականներից։ Հենց այդ ժամանակ նման գործողությունների դիմակայությունը վերածվեց լայնածավալ պատերազմի», - հիշեցրեց պատգամավորը։

Քոչարյանը նշեց, որ Ադրբեջանը չի կարողանալու խնդիրը լուծել ուժի մեթոդներով. «Իհարկե, ինչ-որ պահի նա կարող է հասնել այս կամ այն ռազմական հաջողությունների, բայց այդ հաջողությունը պետք է ամրագրվի կայունությամբ»,- նշեց պատգամավորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել