Իրանի խորհրդարանի փոխնախագահը հայտարարել է, որ Իրանի պատասխանը որոշ հարևանների հավակնություններին կլինի ուժեղ, ջախջախիչ և ցավալի։ Այս մասին գրում է Mehr գործակալությունը:

Ելույթ ունենալով կիրակի խորհրդարանի բաց նիստի սկզբում՝ Ալի Նիկզադն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը ո՛չ իշխողի, ո՛չ էլ ենթարկվողի կարգավիճակում լինելն է։ Հարևանների հետ բարիդրացիության քաղաքականությունը նույնպես ֆիքսված սկզբունք է Իրանի արտաքին քաղաքականության մեջ, հավելել է նա՝ ասելով, որ Իրանը ապացուցել է, որ իր հարևանների մեծ բարեկամն ու աջակիցն է։

Պաշտոնյայի խոսքով՝ Իրանը ողորմած լինելով իր հարևանների նկատմամբ՝ միևնույն ժամանակ վարվում է կոշտ, վճռական և ջախջախիչ քաղաքանաություն՝ ընդդեմ հարևանների ցանկացած չարաճճիության:

Նշելով, որ Իրանի համար կարևոր են անվտանգ և տնտեսապես բարգավաճ հարևանները՝ նա ասել է, որ Իրանի պատասխանը կլինի հզոր, ուժեղ և զղջում առաջացնող՝ իր հարևանների կողմից իր ինքնիշխանության դեմ չափից դուրս հավակնությունների դեպքում։

Իրանը ողջունում է հարևան երկրների հետ տնտեսական փոխանակումների աճը և չի միջամտում նրանց ներքին գործերին, ասել է Նիկզադը՝ հավելելով, որ Իրանը երբեք որևէ երկրի հետ զիջումների չի գնա սեփական ազգային ամբողջականության հարցում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել