News.am-ը գրում է.

ՉԺՀ նախագահ Սի Ծինփինն արաբական երկրներին կոչ է արել նավթի համար յուանով վճարել, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի աղբյուրը։

Հում նավթի մատակարարումների դիմաց ազգային արժույթով վճարումների համար հարթակ կարող են դառնալ Շանհայի նավթային եւ ազգային գազային բորսան։

Աղբյուրը հայտնել է, որ այդ մասին խոսելը դեռ շուտ է։ Ենթադրվում է, որ տվյալ միջոցը հետագայում կարող է ամրապնդել գլոբալ առեւտրում յուանի դիրքերը եւ թուլացնել ամերիկյան դոլարի գերակշռությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել