Hraparak.am-ը գրում է․

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չի ընդունել 2023 ֆինանսական տարվա երկրի պաշտպանական բյուջեի նախագծում հայամետ կոնգրեսականների առաջարկած հակաադրբեջանական ուղղումները։

Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին օրենքին (NDAA), որը ներառում է 858 միլիարդ դոլարի պաշտպանական բյուջե, կողմ է քվեարկել 350 կոնգրեսական։

Փաստաթղթին դեմ են քվեարկել հայամետ կոնգրեսականներ՝ դեմոկրատներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փելոնը, Ջուդի Չուն և հանրապետական Գաս Բիլիրակիսը։

Երկրի 2023 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագծում երկու ուղղում է առաջարկվել դեմոկրատ կոնգրեսականներ Ռոբերտ Մենենդեսի և Ալեքս Պադիլլայի կողմից, իսկ 5 ուղղումներ առաջարկել են Ջեքի Սփայերը, Ֆրենկ Փելոնը, Ադամ Շիֆը և Թոնի Կարդենասը։ Թիվ 682 և 724 փոփոխությունները արգելք էին նախատեսում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել