Armsport.am-ը գրում է․

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում Նիդերլանդների նկատմամբ տարած հաղթանակի և հանդիպման մրցավար Մատեո Լաոսի մասին։

«Մրցավարի որոշումները տարօրինակ էին, բայց դա պետք է այլ մարդիկ գնահատեն։ Մենք մտածում ենք խաղի մասին։ Արգենտինան արժանի էր ավելի շուտ հաղթանակ տանելուն։ Գործը չպետք է հասներ 11 մետրանոցներին։ Լավ է, որ մենք հիանալի դարպասապահ ունենք, որն օգնեց մեզ»,- Մարտինեսի խոսքն է մեջբերել Goal-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել