Եվրամիությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ և ցանկանում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնել։ Այս մասին ասել է  Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝  Ստամբուլում TRT World Forum-ում պանելային քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ չնայած այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կա, 30-ամյա հակամարտության արդյունքում կողմերի միջև վստահությունը վերացել է, և այն կառուցելու համար ժամանակ է պահանջվում։

«Կարծում եմ, որ ԵՄ-ն լայնորեն և ակտիվորեն աշխատում է կողմերի միջև վստահություն ստեղծելու համար», - ասել է ԵՄ պաշտոնյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել