Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները ուրբաթ հանդիպել են Բիշքեկում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պետությունների ղեկավարները հավաքվել են «Ալա-Արչա» պետական նստավայրում:Գագաթնաժողովը սկսվել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի կողմից հանդիպման ժամանած առաջնորդների դիմավորման արարողությամբ։

Ծրագրի համաձայն՝ գագաթնաժողովի մասնակիցներն ավանդաբար խմբակային լուսանկարվել են ու տեղափոխվել դահլիճ, որտեղ մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

Հանդիպման առաջին մասն կանցկացվիժնեղ ձևաչափով՝ ԵԱՏՄ երկրների անմիջական մասնակցությամբ։ Ավելի ուշ բանակցությունները կանցկացվեն ընդլայնված կազմով, որին կմիանան դիտորդ երկրները՝ Կուբան և Ուզբեկստանը։ Հանդիպումից հետո առաջնորդները կհաստատեն փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ։

Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն գազի ընդհանուր շուկայի ձևավորումը և էներգետիկ ոլորտում միջգերատեսչական խորհրդի ստեղծումը, ԵԱՏՄ տարածքում ինտեգրման հետագա խորացումը և ծառայությունների միասնական շուկայի զարգացումը։ Նախատեսվում է, որ գագաթնաժողովում կհաստատվի նաև փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ և կհաստատվեն 2023 թվականի համար Միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել