Shamshyan.com-ը գրում է.

Դեկտեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմանում Արագած-Արթիկ ճանապարհից Բերքառատ գյուղ տանող ճանապարհին՝ գյուղի սկզբնամասում, բախվել են «ՎԱԶ 21010» և «ՎԱԶ 21012» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» և «Ապարան» ԲԿ-ներ։ 

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքված բերքառատցիներ ասել են, որ վարորդները հորեղբոր տղաներ են, և բոլոր վիրավորները Բերքառատ գհուղից են։ Վիրավորներից մեկն էլ անչափահաս աղջիկ է։

Աղբյուրը նաև հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, մերկասառույց չի եղել, և, ըստ նախնական տեղեկության, ՎԱԶ 21010-ը եղել է կայանված, երբ մյուս ավտոմեքենան հարվածել է նրա հետնամասին, և 2 մեքենաները «ֆռացել են»։ Ավտոմեքենաներում և դրսի տարբեր հատվածներում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել