Armsport.am-ը գրում է․

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հայտարարել է գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի պաշտոնանկության մասին։ Մասնագետի հետ միասին հեռացել է նար ազգային հավաքականի ողջ մարզչական շտաբը։

«Իսպանիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի սպորտային բաժինը կազմել է հաշվետվություն, որում որոշվել է, որ երկրի ազգային հավաքականի համար նոր նախագիծ պետք է սկսվի՝ աճը շարունակելու համար:

Մենք անկեղծորեն հաջողություն ենք մաղթում Լուիս Էնրիկեին և նրա անձնակազմին իրենց հետագա մասնագիտական նախագծերում: Այս մարզիչը վաստակել է ողջ ֆեդերացիայի սերն ու հիացմունքը»,- գրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Էնրիկեն Իսպանիայի հավաքականը գլխավորել է 2019 թվականից։ Նրա գլխավորությամբ Ֆուրիա Ռոխան դուրս եկավ 2020 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, սակայն 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց Իտալիայի հավաքականին։ ԱԱ-2022-ում Իսպանիայի հավաքականը հասավ մինչև 1/8 եզրափակիչ՝ այդ փուլում պարտվելով Մարոկկոյի հավաքականին 11 մետրանոց հարվածաշարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել