Tert.am-ը գրում է.

Մենք մեր ջանքերը կներդնենք, որ մինչև տարվերջ խաղաղության պայմանագիր ունենանք, հիմա ավելի մոտիկ լինելով՝ տարեվերջին, դժվար է ասել, որ կստացվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա, հայկական խմբագրված տարբերակը շուտով կփոխանցենք Ադրբեջանին, թե ինչու չի ստացվում, կարող եմ ասել, որ Հայաստանը իր ամբողջ ջանքերը ներդրել է, որ հնարավորինս արագ խաղաղության պայմանագիրը ստորագրենք։ Ադրբեջանը Հայաստանին տվել է խաղաղության պայմանագրի տեքստ, հայկական կողմը այդ տեքստի վրա աշխատել է և պատասխանը տվել է Ադրեջանին։ Վաշինգթոնի հանդիպումից հետո Ադրբեջանը փոխանցել է այդ տեքստի վրա աշխատած իր տարբերակը, Հայաստանը հիմա աշխատում է  այդ տեքստի վրա, որը շուտով կփոխանցենք: Երբ հինգ կետերից հետո ստացել ենք Ադրբեջանի խաղաղության տեքստը, այն, ըստ մեզ` այդքան էլ խաղաղության պայմանագիր չէր, հայկական կողմը այն դարձրել է շրջանակային խաղաղության համաձայնագիր։ Եթե ուզում ենք, որ համընդհանուր կարգավորում լինի, անհրաժեշտ է բոլոր խնդիրների համար շրջանակային  համաձայնության գալ»,- ասաց Գրիգորյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել