Armsport.am-ը գրում է.

Նիդերլանդների հավաքականի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է ԱԱ-2022-ի սպասելիքների մասին։

«Կա քաղց, երազանքներ ու զգացողություն, որ մենք իսկապես կարող ենք ստանալ աշխարհի գավաթը։ Երբ դուրս ես գալիս քառորդ եզրափակիչ, քեզ փառքից 3 խաղ է բաժանում։ Սա մեր հնարավորությունն է։ Բայց ակնհայտ է, որ պիտի անցնենք Արգենտինային, որը բոլոր ժամանակների լավագույն խաղացողներն ունի։

Հնարավոր 11-մետրանոց հարվածաշա՞րը։ Մենք թիմի վերջին հավաքից մարզվել ենք, բայց դա չի երաշխավորում, որ ամեն ինչ առաջվանը կլինի մի խաղին, որն անցկացնում ես 80 000 մարդկանցով լի մարզադաշտում և առջևում կիսաեզրափակիչն է։ Կփորձենք հնարավորինս շատ բան անել, որ պատրաստ լինենք դրան։ Բայց հույս ունեմ, որ չենք հասնի այդ փուլին»,- վան Դեյկի խոսքերն է փոխանցում The Athletic-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել