Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ Ռ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության հետ, թե Հայաստանը Պրահայում արդեն համաձայնել է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում:

«Ոչ, Լավրովը ճիշտ չի դուրս գալիս, որովհետեւ նույն հայտարարության մեջ ինքը պատմում էր մի տարբերակ, որը ես ժամանակին ներկայացրել եմ որպես ռուսական տարբերակ, եթե կուզեք, խոսակցական լեզվով ասած՝ «Լավրովի տարբերակ», ինքը եւս մեկ անգամ փաստեց, որ ռուսական տարբերակը կար ի հեճուկս հենց իր իսկ հայտարարության իմ՝ ռուս լրագրողների հետ հայտնի տեսանյութից հետո, ինքը փաստեց, որ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր»,-ասաց ԱԺ նախագահը:

Ինչ վերաբերում է Պրահայում ընդունված հայտարարությանը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Պրահայի այդ հայտարարության մեջ նման բան չկա, Արցախը որեւէ պարագայում չի թողնվում գործընթացից դուրս: Այնտեղ կա նախատեսված ֆորմատ, որտեղ Արցախը եւ Ադրբեջանը պետք է ունենան խոսակցություն: Ասեմ ավելին, եղել է ինչ-որ տարբերակ, որտեղ իրոք, Արցախը դուրս էր մնում, եւ Հայաստանը մերժել է  այդ խոսակցությունը, չի մտել դրա մեջ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել