Պենտագոնի ռազմական բյուջեն 2023 թվականին կկազմի 858 միլիարդ դոլար. այս գումարը համաձայնեցրել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Մասնավորապես, 317,3 միլիարդ դոլար կծախսվի Պենտագոնի ռազմական տեխնիկայի և գույքի շահագործման և պահպանման վրա, ևս 174,5 միլիարդ դոլար կծախսվի ռազմական անձնակազմի պահպանման համար։

2023 թվականին Պենտագոնը նախատեսում է նաև 161,3 միլիարդ դոլար ծախսել ռազմական գնումների վրա և 138,6 միլիարդ դոլար՝ հետազոտությունների և մշակումների վրա, ավելի փոքր գումարներ՝ 30,5 միլիարդ դոլար և 16,5 միլիարդ դոլար՝ ատոմային էներգետիկայի ոլորտում գործունեության և զինվորականների համար բնակարանների կառուցման համար:

Ռազմական բյուջեի առանձին հոդվածներում գրված է «ընդդիմացում Ռուսաստանին», որի վրա նախատեսվում է ծախսել 6 միլիարդ դոլար, ինչպես նաև 800 միլիոն դոլար՝ Ուկրաինային աջակցելու համար։

Անցյալ տարի ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Պենտագոնի 778 միլիարդ դոլարի բյուջեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել