Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կոչ է արել փակել տարածաշրջանում հակասությունների ու ատելության էջը և սկսել կառուցել ընդհանուր ապագա՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի հարգման վրա։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Աքարը բարձր է գնահատել Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումն ու տարածաշրջանում «խաղաղության, կայունության և զարգացման» (չակերտները՝ Tert.am) մասին հայտարարությունները։

«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Հայաստանն անպատասխան չի թողնի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած «խաղաղության» (չակերտները՝ Tert.am) ձեռքը»,- ընդգծել է թուրք նախարարը։

Եզրափակելով՝ Աքարը մատնանշել է Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունների, այդ թվում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը։

Աքարն իր ելույթը եզրափակել է «Կեցցե՜ Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրությունը» խոսքերով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել