Armsport.am-ը գրում է.

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն ամփոփել է ԱԱ-2022-ի Հարավային Կորեայի հետ հանդիպումը (4:1).

«Ես իսկապես վախենում էի վնասվածքի պատճառով, քանի որ ամեն ինչ շատ լավ էր ընթանում, ես շատ լավ մրցաշրջան անցկացրեցի: Չափազանց տհաճ էր նման վնասվածք ստանալը։ Հետո ես ամբողջ գիշեր լաց էի լինում, իմ ընտանիքը գիտի այդ մասին: Բայց ամեն ինչ ստացվեց:

Ժամանակն է ավելի առաջ գնալ, քան նախորդ առաջնություններում: Մենք երազում ենք հաղթանակի մասին, բայց պետք է քայլ առ քայլ գնալ դրան։

Դա մեր չորրորդ հանդիպումն էր, մնացել է ևս երեքը։ Մենք լավ ենք պատրաստված և կենտրոնացած ենք»,- ասել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստը Globo-ի հետ զրույցում։

Բրազիլիան քառորդ եզրափակիչում կխաղա Խորվաթիայի հետ։ Խաղը կկայանա դեկտեմբերի 9-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել