Tert.am-ը գրում է․

Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Հարավային Կովկասում «3+3» (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) հարթակի նոր հանդիպման ուղղությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ ներկա պահին համաձայնեցվում են միջոցառման անցկացման ժամկետներն ու օրակարգը, գրում է news.ru-ն։

«Խոսեցինք նաև խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության մասին, նկատի ունեմ հարավկովկասյան երեք հանրապետությունները և նրանց երեք հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան։ Սա ժամանակին Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունն էր, տեղի ունեցավ առաջին հանդիպումը։ Եվ հիմա մենք պատրաստում ենք ևս մեկ նման միջոցառում և համաձայնեցնում ենք կոնկրետ ժամկետներ և օրակարգ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Հարթակի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին։ Դրան մասնակցել են Ադրբեջանը, Հայաստանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։ Վրաստանը հրաժարվել է միանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել