ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Ուիլյամի հետ հանդիպման ժամանակ կրկին անհարմար դրության մեջ է հայտնվել՝ չկարողանալով ինքնուրույն գտնել ելքը։ Բայդենի՝ հերթական անգամ «մոլորվելու» կադրերը հրապարակվել են C-SPAN ընկերության Youtube-յան ալիքում։

Սպիտակ տան ղեկավարի և Քեմբրիջի դուքս Ուիլյամի հանդիպումն անցկացվել է Ջոն Քենեդու անվան նախագահական գրադարան-թանգարանի մոտակայքում։ Հրապարակված կադրերում ԱՄՆ նախագահը զարմանք է հայտնել՝ տեսնելով, որ, չնայած ցուրտ եղանակին, արքայազն Ուիլյամն առանց վերարկուի է։

«Որտե՞ղ է Ձեր վերարկուն։ Ուրախ եմ կրկին Ձեզ տեսնել»,- ասել է Բայդենը, ինչից հետո նրանք կարճատև զրույցի են բռնվել։

Ինչպես երևում են հրապարակված կադրերում, զրույցից հետո ԱՄՆ նախագահն սկսում է քայլել մի ուղղությամն, սակայն անվտանգության աշխատակիցը խնդրում է նրան փոխել ուղղությունը։ Փոքրիկ շփոթմունքից հետո Բայդենը քայլել է ճիշտ ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել