Կիսանդրին կանգնեցվել է Գագիկ Ծառուկյանի կողմից՝ նրա ֆինանսներով ու նախաձեռնությամբ։ Արարատ Գրիգորյանը եկել, մասնակցել է բացման արարողությանը, դեռ մի բան էլ մարզպետարանի էջում այդ մասին հաղորդագրություն ու լուսանկարներ տարածել՝ այն դեպքում, երբ ադրբեջանցիները մինչ այժմ իր մարզի տարածքում են, իսկ սեպտեմբերի 13-14-ին էլ ռմբակոծում էին Ջերմուկ քաղաքը։ Արարատ Գրիգորյանի մասնակցությունն ու դրա մասին հաղորդագրությունը գուցե արդարացված լինեին, եթե Ալբերտ Ազարյանը Վայոց Ձորի հետ որեւէ կապ ունենար․ Ազարյանը ծնվել է 1929 թվականին՝ Ղարաքիլիսայում (Վանաձորում), եւ ոչ մի կապ չունի Վայոց Ձորի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել