Lurer.com-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրթության թեմայով հանդիպման ժամանակ ասել է, որ երիտասարդ տարիներին ցանկացել է լրագրող դառնալ։ Նրա ելույթի տեսագրությունը հրապարակել է «Пул Первого» տելեգրամյան ալիքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ես ինձ պատմաբան չէի տեսնում, զոքանչս ստիպեց ինձ: Ես ուզում էի լրագրող լինել, պատրաստվում էի Ժուռնալիստիկայի ֆակուլտետին: Ապագա զոքանչս ասաց. «Չէ, դա քեզ պետք չէ, լավ պատմաբան կլինես, գնա քննություններ տուր»։ Ինչևէ, գուցե  դա էր ճիշտը»,- ասել է Բելառուսի ղեկավարը:

Լուկաշենկոն հավելել է, որ երախտապարտ է զոքանչին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել